Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Քինդեր-սյուրպրիզ»՝ եվրասիականացման նախաշեմին

«Քինդեր-սյուրպրիզ»՝ եվրասիականացման նախաշեմին
06.11.2014 | 16:03

Իր յոթամսյա վարչապետության ընթացքում Հովիկ Աբրահամյանը եկել է այն եզրակացության, որ մեզ պետք չեն առանձին-առանձին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, դրանք պետք է միավորել: Թող միասին իրականացնեն այն գործառույթները, որոնցով զբաղվում էին առանձին-առանձին, պետական սուղ բյուջեի հոգսն էլ կթեթևանա: Բայց միայն սա՛ չէ խնդիրը: Հիմա, երբ իշխանություն-ոչ իշխանությունով հանդերձ՝ քաղաքական դաշտը լծված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործին, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրն էլ պետք է առաջիկայում քննարկվի ԱԺ-ում, ԵԱՏՄ-ին հատուկենտ ընդդիմացողներն էլ որակվում են որպես ջղաձգվողներ, Հովիկ Աբրահամյանը հղացել է այն գաղափարը, որ պետք է ստեղծել միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Եվ սա այն դեպքում, երբ խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է ԱԺ-ում Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն էլ լուծարվի, քանի որ եվրասիականացումից հետո ո՞ւմ է պետք այն և ինչ խնդիրներ պետք է լուծի:

Հետաքրքիր է, կառավարությունում չի՞ գտնվել մեկը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցնի՝ եթե այսպես, թե այնպես օրախնդիր է դարձել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, և իշխանություն-ոչ իշխանությունով հանդերձ (Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր կուսակիցների հետ դեռ վճռորոշ քայլ չի արել)` ամենքը լծվել են եվրասիականացմանը, ի՞նչ խնդիրներ է լուծելու այդ նորաստեղծ նախարարությունը, ո՞ւմ և ինչի՞ն է փորձելու ինտեգրել այն: Թե՞ սա էլ տիպիկ հայկական ավանդական քաղաքականություն է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո էլ շարունակելու են կոմպլեմենտարիզմ խաղալ, որի կնքահայրն այսօր Ազատության հրապարակի հարթակում կանգնած գործիչներից մեկն է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 36154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ